A
A
Վարուժան Հակոբյանը եւ Տաթեւ Աբրահամյանը` ԱՄՆ փոխչեմպիոն
ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստները արծաթե մեդալներ նվաճեցին այդ երկրի առաջնություններում:
Տղամարդկանց մրցաշարում մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը լրացուցիչ մրցաշարի առաջին տուրում հաղթեց Ալեքս Լենդերմանին եւ մտավ եզրափակիչ: Այդտեղ 30-ամյա գրոսմայստերը 0,5:1,5 հաշվով պարտվեց ավելի փորձառու Գատա Կամսկուն եւ զբաղեցրեց երկրորդ տեղը:
Կանանց առաջնության նմանատիպ մրցաշարում Տաթեւ Աբրահամյանը «արմագեդոնում» պարտության մատնեց Աննա Զատոնսկիխին եւ իրավունք ստացավ վիճարկել չեմպիոնի կոչումը Իրինա Կրուշի հետ մրցամարտում: Մեր հայրենակիցը սեւերով պարտվեց, իսկ սպիտակներով ոչ-ոքի խաղաց: Արդյունքում, 25-ամյա շախմատիստուհին առաջնությունն ավարտեց նույնպես երկրորդ հորիզոնականում:
