Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպորտի նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Սպորտ
sport-naxarar

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը, Գաբրիել Ղազարյանը ողջունել է դեսպան Պետրիկասին եւ շնորհակալություն հայտնել այցելության համար` նշելով, որ նմանատիպ հանդիպումները նպաստում են տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ ձեւավորված համագործակցության ավանդույթի պահպանմանը: Գաբրիել Ղազարյանն ընդունել է դեսպանի հրավերը` ներկա գտնվել լիտվացի հայտնի բասկետբոլիստ Շարունաս Մարչուլյոնիսի մասին պատմող վավերագրական ֆիլմի երեւանյան պրեմիերային, որը կայանալու է հունիսի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում: