Հերթական կանաչ տարածքն է ոչնչանում (տեսանյութ)
Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության 16 հասցեի բնակիչներն ավագանու ընտրություններում իրենց ձայնը տվել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Այսօր իրենց իրավունք են վերապահում նրան հանդիպման հրավիրել։ «Դուք մեր տերն եք, մենք ձեզ աղ ու հացով սպասում ենք, մենք ընդամենը ձեր պաշտպանության կարիքն ունենք»,- այսօր հայտարարեց շենքի բնակիչ Սոֆյա Հարությունյանը։ Նրանց շենքի բակում՝ 33 քմ կանաչ տարածքում, քաղաքապետարանը թույլատրել է շինարարություն սկսել։ Մինչդեռ բնակիչները պնդում են, որ տարածքն առաջին հեթին իրենց պետք է սեփականաշնորհվեր։ Այժմ սեփականատեր է դարձել իրենց անհայտ ոմն Ջիվան Ալավերդյանը։ «Բայց մեզ չեն տա, մի հասարակ ծառ, որ կտրում են, վերցնում, դատում են»,- ասաց Արսեն Ավագյանը։ Տարածքը կանաչապատ է դարձել տարիներ շարունակ բնակիչների խնամքի արդյունքում՝ առանց թաղապետարանի միջամտության, իսկ այսօր, բնակիչների խոսքերով, ցանկանում են նաեւ դա վերացնել։ Մանրամասները՝ տեսանյութում։