Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ըմբիշները 10-րդն են աշխարհում

Սպորտ
sport-borba-1605

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը ավարտեց ելույթները Թեհրանում ընթացող աշխարհի թիմային գավաթի 32-րդ խաղարկությունում: Խմբային փուլում մեր ընտրանին նախ հաղթել է Հարավային Կորեայի թիմին (5:3), ապա պարտվել է Ադրբեջանի (0:8), Ֆինլանդիայի (3:5) եւ Իրանի հավաքականներին (3:5): Հայաստանի ընտրանին իր խմբում բաժանեց 3-5-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով եզրափակեց աղյուսակը: 9-րդ տեղի համար մրցամարտում մերոնք մրցեցին ԱՄՆ-ի ըմբիշների հետ: Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի` 4:4, սակայն որակավորման միավորներով Հայաստանի հավաքականը 15:21 հաշվով պարտություն կրեց եւ 10 մասնակիցների մեջ զբաղեցրեց 10-րդ տեղը: Նշենք, որ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Իրանում հանդես եկավ երիտասարդական կազմով: