Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լատվիայի ֆուտբոլի վետերանները կգան Հայաստան

Սպորտ
latvia

ՀՀ-ում Լատվիայի Պատվո հյուպատոսի գրասենյակից հայտնեցին, որ Հայաստանի և Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ համատեղ նախաձեռնել են 2014թ. մայիսի 14-ից 18-ը Լատվիայի ֆուտբոլի վետերանների հավաքականի այցը Հայաստան: Կանցկացվի երկու ընկերական խաղ Հայաստանի և Լատվիայի ֆուտբոլի վետերանների հավաքականների միջև: Հանդիպումները տեղի կունենան մայիսի 15-ին և 17-ին ժամը 17:00-ին «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում (Ջիվանու 2, Մալաթիա-Սեբաստիա): Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել վետերանների հավաքականների հանդիպումներին: Մուտքն ազատ է: