Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորայր Թորոսյանը` միջազգային մրցաշարի հաղթող

Սպորտ
sport-chess2

«Պերմ-2014» շախմատի միջազգային մրցաշարն ավարտվել է Հայաստանի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն, գյումրեցի Նորայր Թորոսյանի հաղթանակով: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր պատանի շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ ռուսաստանցի Կոնստանտին Նիկոլոգորսկու հետ բաժանել է 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող է ճանաչվել Նորայր Թորոսյանը: Նա լրացրել է միջազգային վարպետի իր 2-րդ նորման: Մրցանակային 3րդ տեղը զբաղեցրել է մյուս մասնակից, փորձառու մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, որը վաստակել է 5,5 միավոր: