A
A
Հայաստանը պահպանեց իր տեղը
Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը ավարտեց ելույթը Դեւիսի գավաթի 2014 թվականի խաղարկությունում: Եվրոպական 3-րդ գոտու A ենթախմբի մրցաշարում մեր հավաքականը զիջեց Հունգարիայի (0:3) ու Լիխտենշտայնի (1:2) ընտրանիներին եւ զբաղեցրեց 3-րդ տեղը: Այնուհետեւ Հայաստանի հավաքականն ուժերը չափեց C ենթախմբի ետնապահ Իսլանդիայի հավաքականի հետ: Այս զույգի հաղթողը պահպանում էր իր տեղը գոտում, իսկ պարտվողը պետք է տեղափոխվեր ավելի ցածր գոտի: Այս անգամ մեր թենիսիստներ Աշոտ Գեւորգյանը եւ Միքայել Ավետիսյանն ավելի վստահ անցկացրին իրենց հանդիպումները եւ վստահ հաղթանակ տարան` 2:0: