Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» հրաժարվել է ռուս մասնագետից

Սպորտ
sport-pyunik1

Երեւանի «Փյունիկի» մարզչական շտաբում տեղի է ունեցել փոփոխություն: Ինչպես տեղեկացնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, երկկողմ համաձայնությամբ խզվել է թիմի դարպասապահների մարզիչ Ալեքսեյ Չիստյակովի հետ կնքած պայմանագիրը: Ռուս մասնագետը «Փյունիկ»-ում աշխատում էր 2013 թ փետրվարից: Այժմ դարպասապահներին մարզում է Հայկ Կիրակոսյանը: