A
A
Ուժեղագույններին որոշում են սուսերամարտիկները
Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, մրցաշարին մասնակցում են Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ Բյուրեղավանի 100-ից ավելի սուսերամարտիկներ: Ճկասուսերի տղաների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Երեւանի հրաձգության մարզադպրոցի սան Մայքլ Հովհաննիսյանը: Խոցասուսերակիրների առաջնությունում կանանց մրցումներում առաջին տեղը գրավել է Էմմա Պողոսովան («Քեթրին» սուսերամարտի ակումբ, Բյուրեղավան), իսկ տղամարդկանց մրցապայքարում հավասարը չուներ Էդուարդ Հովիկյանը (ՀՄՄ, Նորագավիթի մարզադպրոց):