Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը իր ծրագրերի մասին՝ մինչ բազմոցին պառկելը

Սպորտ
IMG_1950

Արթուր Աբրահամը աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում: Երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսում նա նշել է, որ լավ  է պատրաստվել եւ ամեն ինչ կանի հաղթանակի համար. «Ցանկանում եմ եւս 2 մենամարտ անցկացնել այս տարի: Նախքան կդառնամ 40 տարեկան եւ բազմոցին պառկած հեռուստացույց կդիտեմ, ցանկանում եմ Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում մենամարտել Ֆելիքս Շտուրմի հետ. ահա իմ մեծ երազանքը»։ Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Նիկոլա Սյեկլոչան է (26-1, 8 նոկաուտ) : Նա իր հերթին նշել է. որ ուրախ եմ, որ հնարավորություն է ստացել պայքարել տիտղոսի համար. «Չնայած պարտվեցի Բիկեին, բայց ձեռք բերեցի կարեւոր փորձ: Մայիսի 3-ին կփորձեմ օգտագործել այդ փորձը եւ դառնալ Չեռնոգորիան ներկայացնող առաջին չեմպիոնը»: