A
A
Լեւոն Մանուկյանը գրավեց 3-րդ տեղը
Լեհաստանում ընթացող ծանրամարտի պատանեկան առաջնությունում մեր 56 կգ քաշային, 16-ամյա Լեւոն Մանուկյանը երկամարտի 214 կգ արդյունքով (93+121) գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի։ Մեր մյուս մասնակից Հրայր Հովհաննիսյանը 10 կգ քիչ բարձրացրեց եւ զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջնության առաջին օրը մեր 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանը գրավել էր առաջին տեղը: