Շուրջպար ԿԳՆ-ի դիմաց «Դեմ եմ»-ի հետ (տեսանյութ)
Այս պահին «Դեմ եմ» նախաձեռնության անդամները և կրթության ու գիտության ոլորտի բազմաթիվ մասնագետներ` ուսուցիչներ, դասախոսներ, հավաքվել են Կառավարական 3-րդ շենքի մոտ, որտեղ գտնվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը։ Նրանք պահանջում են, որ իրենց աշխատավարձերից պարտադիր պահումներ այլևս չանեն. «Իմ ամբողջ աշխատավարձը 51 000 դրամ է, որից ես ստանում եմ 32000-ը: Այս ամիս 2000 դրամ իմ աշխատավարձից պահում են արել :
Փաստորեն, ես պետք է հագուստ չառնեմ, չգնամ հանգստանալու, ամեն ինչից ինձ զրկեմ, որպեսզի 60 տարեկանից հետո գումար ունենամ, սա անարդարացի է», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի թիվ 51 դպրոցի ուսուցիչներից Օվսաննա Հարությունյանը:
Այս պահին ցուցարարները շենքի դիմաց շուրջպար են բռնել: Նրանք պարում են Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հիման վրա գրված երգի ներքո: Հեռարձակումը »Ազատություն» ռադիոկայանի
