Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Ողջունելով հյուրին Երևանում՝ նախագահը բարձր է գնահատել Գուտերեշի ջանքերը միջազգային խաղաղության ամրապնդման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ և կարևորել նրա մասնակցությունը Առաջնորդների գագաթնաժողովին:
Անտոնիու Գուտերեշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից և ընդգծել COP համաժողովի անցկացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խաղաղության նշանակությունը ենթակառուցվածքների ու տուրիզմի զարգացման գործում, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-ՄԱԿ երկկողմ ծրագրային համագործակցությանն ու ՄԱԿ-ի բարեփոխումներին առնչվող հարցերին:
Այնուհետև Հանրապետության նախագահի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը շարունակվել է աշխատանքային ընթրիքի ձևաչափով։