A
A
Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում:
Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Ալբանիայում շարունակվող առաջնության մրցումային հերթական օրը մինչև 23 տարեկանների ու 75 կգ քաշային կարգում Տիգրան Կարապետյանը (Վեդի) պոկում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց՝ բարձրացնելով 145 կգ ու 148 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 175 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 323 կգ արդյունքով՝ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր: