Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի զույգը հաղթող է ճանաչվել

Սպորտ
sport-dprocakan

Կազանում կայացած ԱՊՀ երկրների դպրոցականների սպորտային 2-րդ փառատոնում Հայաստանի սեղանի թենիսի դպրոցականների ընտրանին 8 երկրների մեջ գրավել է 2-րդ մրցանակային տեղը: Աղջիկների զուգախաղերում մեր Էլեն Բաղչաջյան – Մերի Հովհաննիսյան զույգը հաղթող է ճանաչվել, իսկ անհատական մրցաշարում Մերի Հովհաննիսյանը գրավել 2-րդ տեղը: Կարեն Պապյանը պատանիների անհատական մրցաշարում եզրափակել է առաջին եռյակը: Հայաստանի աղջիկների բասկետբոլի թիմը գրավել է մրցանակային 3-րդ տեղը: Բադմինթոնի մրցաշարում մեր ընտրանին թիմային պայքարում նույնպես զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Քնարիկ Մարգարյանը բրոնզե մեդալի է արժանացել նաեւ աղջիկների մենախաղերում: