Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուտք դեպի ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիայի եւ Կանադայի շուկաներ (տեսանյութ)

Տնտեսություն
seminar-1

Այսօր Երեւանում մեկնարկեց Առեւտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի պարտավորությունների եւ պետական գնումների միջազգային լավագույն փորձի վերաբերյալ բաց սեմինարը։ Ֆինանսների նախարարության Մեթոդաբանության վարչության պետ Մակար Վարդանյանը տեղեկացրեց, որ համաձայնագրի նոր տեքստ կա, եւ որպես գնումների համաձայնագրի անդամ երկիր, պարտավոր ենք այդ փոփոխությունները իրականացնել եւ համաձայնագիրը նոր տեքստով վավերացնել։ «Էլեկտրոնային գնումների կիրառումն է դարձել բավականին լայն եւ ընդլայնված բաղադրիչ գնումների մասնակցության, թափանցիկության համար։ Մի շարք դրույթներ կան, որոնք ենթակա են վերանայման»,- ասաց Մեթոդաբանության վարչության պետը։ Նրա խոսքերով՝ այդ փոփոխությունները մենք նաեւ պետք է կիրառենք։ Գնումների մասին օրենքը նույնպես կենթարկվի փոփոխության։ Առաջինը, որ ԱՀԿ համաձայնագիրը նոր տեսք ունենա եւ երկրորդ՝ ՄՄ պարագայում պետական գնումների համաձայնագրին համապատասխանեցնելու նպատակով։ Հիշեցնենք, որ 2011 թ մայիսին Հայաստանը դարձավ Անկախ պետությունների համագործակցության երկրներից մեկը։ Առեւտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի անդամակցությունը զարգացող երկրների համար լրացուցիչ առավելություններ է ընձեռում։ Պետական գնումների համաձայնագրին անդամակցելուց հետո երկիրը փոխադարձ մուտքի համաձայնություն է ձեռք բերում դեպի այն երկրների պետական գնումների շուկաները, որոնք նույնպես ՊԳՀ մասնակից են։ Դա ներառում է մուտքը դեպի ինչպես ԱՄՆ եւ ԵՄ, այնպես էլ Ճապոնիայի եւ Կանադայի շուկաներ։ seminar 2