A
A
Անուշ Գրիգորյանը շարունակում է հաղթարշավը
Հայաստանի բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում կպայքարի ոսկե մեդալի համար: Մեր մարզուհին 48-51կգ քաշային աղջիկների մրցումներում կիսաեզրափակիչ մարտում մրցավարների միաձայն որոշմամբ (40:36, 40:36, 40:36) հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալուա Բալկիբեկովային: Ապրիլի 24-ին կայանալիք եզրափակիչ մարտում Անուշ Գրիգորյանը կմրցի իտալուհի Իրմա Տեստայի հետ, որը պայքարից դուրս բերեց թուրք Ներիման Իշթիքին: