Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալը» կխաղա «Բավարիա»-ի հետ

Սպորտ
sport-liga-cemp-evropa1

ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում կայացավ չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Աշխարհամասի ակումբային գլխավոր մրցաշարում Մադրիդի «Ռեալը» ուժերը կչափի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիա»-ի հետ, իսկ Մադրիդը ներկայացնող «Աթլետիկոն» կհանդիպի Լոնդոնի «Չելսիի» հետ: Առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 22-ին եւ 23-ին, իսկ պատասխանները` ապրիլի 29-ին եւ 30-ին: Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլում իսպանական «Սեւիլյան» ու «Վալենսիան» կպարզեն հարաբերությունները միմյանց հետ խաղերում, իսկ Պորտուգալիայի առաջնության առաջատար «Բենֆիկան» ուժերը կչափի Իտալիայի Ա սերիայի առաջատար «Յուվենթուսի» հետ: Այս մրցաշարի խաղերը կկայանան ապրիլի 24-ին եւ մայիսի 1-ին: