Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» կմրցի «Բանանցի» հետ

Սպորտ
sport-mika-bananc

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում այսօր տեղի կունենան 19-րդ տուրի երկու հանդիպումները, որոնք հետաձգվել էին հանրապետությունում մարտի 30-ին տեղացած ձյան պատճառով: «Միկան» սեփական դաշտում կընդունի «Բանանցին», իսկ Կապանում «Գանձասարը» կհանդիպի մրցաշարի ետնապահ «Ալաշկերտի» հետ: Առաջին հանդիպումը կարեւոր նշանակություն ունի երկու թիմերի համար: «Բանանցն» այժմ հետապնդում է առաջնության առաջատար «Արարատին», իսկ «Միկան» պայքարում է մրցանակային երրորդ տեղին: Բուքմեյքերներն այս խաղում թեթեւակի նախապատվություն տալիս են հյուրերին` 2,40 գործակից հաղթանակի համար` դաշտի տերերի 2,55-ի դիմաց: «Գանձասար» - «Ալաշկերտ» խաղը կարեւոր է միայն կապանյան ակումբի համար, որը չնայած 24 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում, սակայն դեռ հավակնում է 3-րդ տեղին: Բուքմեյքերներն այս խաղում ֆավորիտ են համարում կապանցիներին, որոնց հաղթանակը գնահատվում է 1,57 գործակից, իսկ հյուրերինը` 4,90: