Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանապետը շնորհավորել է մեր պահապան հրեշտակներին

Պաշտոնական
70697c76db4a43f04a8b735e8f6f5561

Սիրելի՛ կանայք: ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Ապրիլի 7-ի՝ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Օրինաչափ է, որ նույնարմատ են կինն ու կյանքը, քանզի մայր-կինն է գործում արարչության հրաշքը և կրում մարդու հարատևման պատասխանատվությունը: Սիրելի՛ գործընկերուհիներ, օջախի մոր, պահապանի ու դաստիարակի սուրբ գործի հետ դուք, տղամարդկանց հավասար, կրում եք ոստիկանի արժանապատիվ կոչումը, հաղթահարում մեր բարդ աշխատանքի բոլոր դժվարությունները: Շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ արդյունավետ ծառայություն օրենքին ու ժողովրդին: Շնորհավորում եմ և լավագույնն եմ մաղթում ոստիկանության ծառայողների մայրերին և կանանց: Լուսավոր տոնի առթիվ շնորհավորում եմ բոլո՛ր մայրերին՝ մեր պահապան հրեշտակներին, բոլո՛ր կանանց՝ մեր նպատակների և ձեռնարկների համախոհներին ու զինակիցներին: Թող խաղաղ լինի ձեր օջախների երկինքը, շեն լինեն ձեր տները, թող գեղեցկության հրաշքն ու մայրության երջանկությունը ուղեկից լինեն ձեզ ողջ կյանքում: Աստված ձեզ պահապան: Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ