Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են ԼՂՀ-ում ֆուտբոլի զարգացման հարցեր

Պաշտոնական
լղհ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է Ֆուտբոլի միջազգային միությունների համադաշնության պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ-ում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Երկուստեք կարեւորվել է Արցախի եւ տարբեր երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնումն այս ուղղությամբ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ