Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բորդյուժան Նախագահականում էր

Պաշտոնական
2816efa744347800384be5667de45b21

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան զեկուցել է Կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, ինչպես նաև ս.թ. ապրիլի 3-ին Մոսկվայում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ընդունված համատեղ հայտարարության մասին՝ Սիրիայում շարունակվող ճգնաժամի և երկրի հյուս-արևմուտքում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Այս մասին հայտնում է Նախագահի մամլո ծառայությունը։