Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն անդրադարձել է ՍԴ վճռին կուտակայինի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1bd899d2bc54843da6cbea3e7c7b55e1

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստից առաջ գյուղատնտեսության աղետալի վիճակին անդրադառնալուց հետո հայտարարեց, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքն ամբողջ ուժով կիրառման մեջ է 2014 թ. հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը, այսինքն՝ այն ժամկետը, որ տվել է ՍԴ-ն։ Նա նաեւ նշեց, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ, մշակվելու է օրենսդրական փաթեթ, եւ վերանայվելու են հակասահմանադրական նորմերը. «Սա բացառիկ հնարավորություն է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ մասնակցել օրենքի մշակմանը՝ բարելավելու համակարգը։ Եւս մեկ անգամ դիմում եմ նրանց՝ երկխոսության կոչով եւ հայտարարում երկխոսության սկիզբ»։ Այնուհետ դիմելով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ վարչապետը խնդրեց նրան եւս իր կողմից մանրամասնել։ «Օրենքը մինչեւ սեպտեմբերի 30-ը համարվում է սահմանադրական։ Այն պահից, երբ կառավարության եւ ԱԺ-ի կողմից կլինեն փոփոխություններ օրենքում, այդ պահից սկսած՝ կգործեն նոր կարգավորումները, եւ ՍԴ-ի կողմից նշված նորմերը կճանաչվեն հակասահմանադրական»,- իր հերթին նշեց Արդարադատության նախարարը։ Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ն Կուտակային կենսաթոշակային օրենքի մի շարք դրույթներ ճանաչեց հակասահմանադրական, սակայն դրանք գործելու են մինչեւ սեպտեմբերի 30-ը։