Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխհատուցման մասին դեռ խոսք չկա

Հասարակություն
crtaharum

Այսօր Արմավիրի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ Մյասնիկյան գյուղում հանդիպել են  փոխվարչապետին, գյուղնախարարին և Արմավիրի մարզպետին՝ քննարկելու ցրտահարությունից հետո ստեղծված վիճակը։ Այս մասին «Ա1+»-ին ասաց մարզի Արտամետ համայնքի ղեկավար Անահիտ Դավթյանը։ Հանդիպման ընթացքում գյուղապետները ներկայացրել են իրենց համայնքներում ստեղծված վիճակը և պահանջները։ Հանդիպմանը շարքային գյուղացիներ ներկա չեն եղել։ «Փոխվարչապետը հանձնարարեց, որ 10 օրվա ընթացքում բոլոր համայնքներում գյուղնախարարությունից, մարզպետարանի գյուղվարչությունից բոլորը գան ժողովրդի հետ հանդիպման, զրուցելու, հարցին լուծում գտնելու»,- ասաց Արտամետի գյուղապետը։ Նա նշեց, որ փոխհատուցման մասին դեռ խոսք չկա։ Հիշեցնենք, որ Արտամետում ամբողջությամբ ցրտահարվել են ծիրանի, դեղձի և սեղանի խաղողի այգիները։ Իսկ 2011թ.-ին Արտամետի բերքն ամբողջությամբ ոչնչացել էր կարկտահարության հետևանքով։