Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է

Հասարակություն
6b5fa8a1ef0652ccb18bad71ea104080

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը: Կոտայքի, Սևանի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի միջպետական ավտոճանապարհի Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: