Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Իջեւանի զորամասում

Հասարակություն
50111a632ccefe03a620f0475b9ec5c3

ԱԻՆ-ը հայտնում է, որ մարտի 27-ին, ժամը 22.26-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի զորամասերից մեկի տարածքում այրվում են փայտ և ապակեբամբակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են զորամասի պահեստներից մեկի (35մ×70մ) տանիքի և պատի փայտյա կառուցատարրերը և ապակեբամբակ` մոտ 30 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.28-ին, մարվել` 23.45-ին: