Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ում չեն կանխատեսել ուկրաինական նման սցենար

Քաղաքականություն
DSCN9076

Այդ հարցն ուղղեք Հայաստանի կառավարությանը, նրանք են հայտարարել,թե նպատակահարմար չեն գտնում հետագա համագործակցությունը ,- սա Էստոնիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Հաննես Ռումի պատասխանն է հայ լրագրողին, ով փորձում է ճշտել՝ երբ Հայաստանի հետ կլինի ԵՄ գործողությունների նոր ծրագիր:                                                                                                  Պարոն Ռումը չի ընդունում, որ երկակի ստանդարտի դրսեւորում էր այն հանգամանքը, որ ԵՄ-ն օրերս Ուկրաինայի հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը: Չէ՞որ Հայաստանը հրաժարվեց ստորագրել հենց տնտեսական բաղադրիչի պատճառով,- շարունակում են Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնի եւ Երեւանում ԵՄ կենտրոնի համատեղ ծրագրով Տալլին ժամանած հայ լրագրողները՝ հետաքրքրվելով՝ ինչու մեր երկրի դեպքում այդ բացառությունը չարվեց: Ըստ պարոն Ռումի՝ պետք չէ համեմատություններ անել. Ուկրաինան չի հրաժարվել Ասոցացման համաձայնագիրն ամբողջությամբ ստորագրելուց, այդ ամիսների հարց է, իսկ Հայաստանի հետ նոր համագործակցությունը պետք է սկսել զրոյից: Ի նչո՞ւ հենց այս պահին ԵՄ-ն Ուկրաինայի հետ ստորագրեց փաստաթուղթ, արդյո՞ք այդ Ռուսաստանի քաղաքականությունը զսպելու նպատակով չէր՝ « Ա1+»- ի հարցին նա պատասխանեց այսպես՝ ԵՄ-ն գտավ,որ պետք է աջակցել գործընկերոջը: Սա, ըստ նրա, Ռուսաստանի դեմ քայլ չէր, քանի որ. «ԵՄ-ն ագրեսիվ քաղաքականություն չի դրսեւորում» : Անդրադառնալով Ղրիմի զարգացումներին՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշեց. «Դա ազատ հանրաքվե չէր: Այն  չի համապատասխանում միջազգային իրավունքի չափանիշներին: Կարծում եմ՝ արդյունքը չի ճանաչվի ԵՄ կողմից»: Թե ինչ կլինի հինգ տարի անց Ղրիմի պարագայում, նա չի կարող ասել: «Եթե մեզ երեք ամիս առաջ ասեին,որ կկորցնենք Ուկրաինային (նկատի ունի հանգամանքը,որ նոյեմբերի վերջին Վիլնյուսում Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել համաձսյնագիրը-խմբ.) ոչ մեկի մտքով չէր անցնի»,- բացատրում է պարոն Ռումը: Բայց մի բան հստակ է, նրա գնահատմամբ, Ուկրաինան շատ անելիք ունի եվրոպական երկիր դառնալու համար, եւ այդ երկու կամ հինգ տարվա գործ չէ: Շատ ավելի երկար գործընթաց է: Կարինե Ասատրյան Տալլին