Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք ստեղծում ենք այդ երաշխիքները․ Ռուբինյան (տեսանյութ)

ԱԺ նիստի ժամանակ ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ելույթը սկսել է պատմական էքսկուրսով, արձագանքել Արծվիկ Մինասյանի հարցադրմանը։ Անդրադարձել սահմանազատման-սահմանագծման քարտեզներին։

Նա մասնավորապես նշել է․

«Տասնամյակներ շարունակ մենք փորձել ենք մի տրամաբանություն, որը, եթե նայենք մեր պատմությանը, չի բերել լավ արդյունքների։ Մենք կորցրել ենք տարածքներ, ունացել զոհեր։ Մենք արդարացիորեն համարել ենք, որ տարբեր փուլերում առկա զիջումային, կամ փոխզիջումային տարբերակներից ոչ մեկը չի պարունակել բավարար երաշխիք, բայց արդյունքում միշտ ստացել ենք վատագույն տարբերակը։ Եվ, եթե նույնիսկ ձեր փաստարկն այն է, որ հիմա սահմանազատման գործընթացի արդյունքում չկան բավարար երաշխիքներ մեզ համար, դա չի նշանակում, որ չպիտի ոչ մի բան անենք։ Դա նշանակում է, որ մենք մեր գործողություններով պիտի ստեղծենք այդ երաշխիքները։ Եվ մենք այս գործընթացով հենց դա ենք անում՝ ստեղծում ենք այդ երաշխիքները»։