Բացել լրահոսը Փակել լրահոսը
444785057_416838401312268_8795147896128768528_n
A A
Պաշտոնական

Ահազանգ է ստացվել, որ արշավախմբի անդամներից մեկը ոտքի վնասվածքի պատճառով չի կարողանում քայլել

Մայիսի 21-ին, ժամը 16:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավան գյուղում՝ Քասաղի կիրճում, արշավախմբի անդամներից մեկը ոտքի վնասվածքի պատճառով չի կարողանում քայլել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Վ. Զ.-ին (ծնված 1954 թ․) պատգարակով իջեցրել (մոտ 1 կմ) և մոտեցրել են ավտոմեքենային։