Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչն է խանգարում, որ «Նաիրիտ»-ում աշխատավարձ տան

Հասարակություն
d88928fe71b3b9508a3899cbe732f6b4

Տիգրան Սարգսյանը փետրվարի 24-ին ներկայացրեց հանրությանը, որ մոտակա շաբաթների ընթացքում իրենք կքննարկեն, թե ինչ պայմաններ պետք է ստեղծեն «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերի համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն: «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժումը հարցում ուղարկեց Մոսկվա, և «Ռոսնեֆտ» ընկերությունը նույնպես հաստատեց, որ ցանկանում են ներդրումային ծրագրեր սկսել Հայաստանում և սպասում են աուդիտի արդյունքներին ու ՀՀ կառավարության հարկային կարգի հետ կապված խնդիրների իրականացմանը»,- «Ա1+»-ին ասաց քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ հիմա հարց է առաջանում, եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչպես ներկայացնում է ՀՀ կառավարությունը, ապա ի՞նչն է խանգարում, որպեսզի աշխատակիցներն ստանան իրենց հասանելիք աշխատավարձերը. «Իսկ եթե հնարավոր չէ այդ աշխատավարձերը վճարել ամբողջությամբ, ապա պետք է կառավարությունը ներկայացնի աշխատակիցներին աշխատավարձերի վճարման ժամանակացույցը»,- նշում է «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժման հիմնադիրը։