Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Սպորտ
chess-aronyan-foto1

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում:   Այսօր կայացած 9-րդ տուրում մեր հայրենակիցը սեւերով մրցեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Լեւոն Արոնյանն անչափ անվստահ անցկացրեց սկզբնախաղը, որի արդյունքում սպիտակները նյութական մեծ առավելություն ստացան: Սեւերին այդպես էլ չհաջողվեց վերադարձնել կորցրած երկու զինվորները եւ 43րդ քայլին ստիպված կանգնեցրին ժամացույցը:   Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր շախմատիստը տանուլ էր տվել նաեւ Վիշվամաթան Անանդին:   Լեւոն Արոնյանը 5 միավորով մնաց 2-րդ տեղում: Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ մարտի 25-ին մեր շախմատիստը սպիտակներով կմրցի բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: