Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց

Սպորտ
chess_aronyan_foto

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշաչր 8-րդ տուրի Լեւոն Արոնյան – Վիշվանաթան Անանդ կենտրոնական պարտիան շատ կարճ տեւեց:

 Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը 19-րդ քայլից հետո խաղաղ դաշն առաջարկեց հնդիկ գրոսմայստերին: Արդյունքում գրանցվեց գրոսմայստերական ոչ-ոքի:

 Լեւոն Արոնյանը եւ Վիշվանաթան Անանդը վաստակեցին 5-ական միավոր եւ շարունակում են բաժանել 1-2-րդ տեղերը: Նրանց կարող է հավասարվել միայն աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, որը 4 միավոր ունի եւ այժմ սպիտակներով մրցում է իր հայրենակից Դմիտրի Անդրեյկինի հետ: