Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղվա հանրահավաքում կտեսնենք քաղաքական գործիչների (տեսանյութ)

Տնտեսություն
dem-em7

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները վստահ են, որ վաղը հանրահավաքը բազմամարդ է լինելու. «Անցած տարի, երբ իրազեկման ակցիա էինք անցկացնում, շատերը չգիտեին մեր մասին, կամ վստահ էին, որ ոչինչ չի ստացվի։ Այս անգամ բոլորը ոգեւորված էին ու վստահեցնում էին, որ մասնակցելու են հանրահավաքին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Մանուկ Զաքարյանը։ Վաղը հանրահավաքի մասնակիցները կտեսնեն քաղաքական գործիչների, ովքեր համախմբվել են ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ ասում է նախաձեռնության անդամը. «Ելույթներում կլինեն ՍԴ-ին ուղղված հաղորդագրություններ, մենք ցույց կտանք մեր միասնությունը, որպեսզի ՍԴ-ն հաշվի նստի մարդկանց կարծիքի հետ»։ Մանուկ Զաքարյանը վստահեցնում է, որ 4 ոչ քաղաքական ուժերի հետ համագործակցելը դեռ չի նշանակում, որ իրենք քաղաքական նախաձեռնություն են. «Մենք համագործակցում ենք 4 խորհրդարանական ուժերի հետ, նրանց օգնությամբ է հարցը հասել ՍԴ։ Մենք քաղաքական նկրտումներ չունենք։ Ես համոզված եմ, որ նրանք իրենց քաղաքական հայացքները մեր միջոցով առաջ չեն տանի»։