Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը շնորհավորեց քրդերին

Պաշտոնական
daa41fb62faa8c4d780b3e68cc5560f3

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդերին Նավրոզի կապակցությամբ: Մեր ժողովուրդների հարևանությունն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն, և այսօր քրդական համայնքը Հայաստանի հասարակության կարևոր մասն է: Մենք ձեր հոգսերը հավասարապես մերն ենք համարում և ձեզ հետ ուրախանում ձեր հաջողություններով: Նոր տարին և գարնան զարթոնքը բնականաբար բերում են նոր հույսեր: Մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր բարի երազանքները, որ Նավրոզը՝ Նոր տարին, հայաստանաբնակ քրդերի համար լինի առատության, շենության ու բարգավաճման տարի: