Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յոթ տղամարդ, հինգ կին՝ ծանրամարտի առաջնությանը

Սպորտ
shtanga

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 12 մարզիկ-մարզուհի է հայտավորել ապրիլի 3-ից Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիում մեկնարկող ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան Սմբատ Մարգարյանը (56 կգ քաշային կարգ), Վանիկ Ավետիսյանը ( 69 կգ), Առաքել Միրզոյանը, Տիգրան Գ.Մարտիրոսյանը (երկուսն էլ 77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Ռուբեն Ալեքսանյանը եւ Հայկ Հակոբյանը (երկուսն էլ +105 կգ): Կանանց մրցաշարում հայտավորվել է հինգ մարզուհի` Էլեն Գրիգորյանը (48 կգ),Աննա Գովելյանը (53 կգ), Քրիստինե Պետրոսյանը ( 63 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+ 75 կգ): Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ցանկություն է հայտնել 34 երկիր: Թել Ավիվում մրցահարթակ է պատրաստվում ելնել 253 ծանրորդ` 139 տղամարդ եւ 114 կին: