Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ժիրինովսկիագետ չեմ». Լ. Ալավերդյանը չի մեկնաբանում Ժիրինովսկուն (տեսանյութ)

Քաղաքականություն
9b16cf42072c58078c1a28957e91bee2

«Ինքնորոշումները միշտ էլ շատ խառը աշխարհաքաղաքական իրավիճակում են տեղի ունենում»,- նշում է մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նա խոսեց Ղրիմի ինքնորոշման մասին, ինչպես նաև զուգահեռներ անցկացրեց Ղրիմի և Արցախի միջև: Նրա կարծիքով՝ Ղրիմում միշտ էլ տիրել են ռուսական բարքեր և կանոններ, և նույնիսկ Սովետական միության ժամանակ Ղրիմը ոչ թե ընկալվում էր որպես Ուկրաինա, այլ որպես Ռուսաստան: Ուստի տրամաբանական էր քվեարկության 96.77% արդյունքը: ԼՂ-ի հետ զուգահեռներ անցկացնելը, ըստ Լարիսա Ալավերդյանի, տեղին չէ, քանի որ Արցախը ոչ միայն ինքնահռչակված, այլև կայացած պետություն է: Ժիրինովսկու հայտարարությունը, թե միևնույն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լուծվելու Ղարաբաղյան խնդիրը, ուստի Արցախը պետք է նույնպես միանա Ռուսաստանին, Լարիսա Ալավերդյանը չցանկացավ մեկնաբանել: Նա միայն նշեց. «Ես ժիրինովսկիագետ չեմ, որ կարողանամ մեկնաբանել նրա ասածները»: