Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը «Դեմ եմ»-ին հրավիրում է երկխոսության (տեսանյութ)

Տնտեսություն
1bd899d2bc54843da6cbea3e7c7b55e1

Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դեմ եմ»-ի երիտասարդներին հրավիրում է երկխոսության։ Այսօր, մինչ կառավարության նիստն սկսելը, վարչապետը նշեց, որ ՀՀ-ում ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները։ Պարտադիր կուտակային կենսաթոշակայինի դեմ բողոքողները, ըստ վարչապետի, երիտասարդներ են, որոնք աշխատում են ՏՏ ոլորտում եւ բազմաթիվ նամակներ են գրել իրեն։ Դիրքորոշումը՝ ամեն ինչ կամ ոչինչ, վարչապետի խոսքով՝ անընդունելի է, եւ պետք է երկխոսություն ծավալվի։ Նրա խոսքով՝ օրենքում չեն կարող չլինել թերություններ, որովհետեւ դա ամենաբարդ բարեփոխումներից մեկն է։ Վարչապետը հիշեցրեց՝ ԱԺ-ն եւս հայտարարել է, որ երիտասարդների ակտիվությունն իրենց ոգեւորում է, եւ որ երկխոսությունը կարեւոր է պետության համար։