Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնահրկիզված ծերունու նամակը. «Էլ մենակությանը չեմ դիմանում»

Հասարակություն
1395130884_inqnahrkizum

Մարտի 18-ին, ժամը 07.03-ին Սյունիքի մարզի փրկարարական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց քաղաքացի է ինքնահրկիզվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում հայտնաբերվել է 1936 թ. ծնված Մինաս Պապյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ Իլյա Բարսեղյանի այրված դին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ըստ ոստիկանության տվյալների՝ ինքնահրկիզումը կատարվել է բենզինի միջոցով: Հարևանները հրաժարվել են տեսախցիկի առջև որևէ բան խոսել, սակայն հայտնել են, որ 78-ամյա ծերունին ապրում էր միայնակ: Կինը մեկ տարի առաջ էր մահացել: Նրա երկու որդիները թեև գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, սակայն միշտ էլ տիրություն են արել իրենց հորը՝ նշել է հարևանուհի Մարինե Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ «բոլորն էլ սիրում ու հարգում էին ծերունուն, ինքն էլ հաճախակի այցելում, օգնում էր նրան: Որևէ լուրջ առողջական խնդիր չուներ, միայն վերջին ժամանակներս սրտից էր գանգատվում: Դեպքի մասին շատ բան ասել չեմ կարող,- ավելացրեց հարևանուհին,- միայն գիտեմ, որ փաստաթղթեր է թողել ու նամակ գրել: Մոտավորապես այս բովանդակությամբ. «Բոլորից շնորհակալ եմ, բայց ինձ կներեք, էլ մենակությանը չեմ դիմանում»: «Սոսի» ՀԸ   inknahrkizum