Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Toyota Corolla-ն հանձնվել է Մալիշկայի բնակչին

Հասարակություն
toyota

Շարունակվում է 2013 թ.-ի դեկտեմբերի 28-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային պետական առաջին վիճակախաղի շահումների հանձնման գործընթացը: Վիճակախաղը, որի տոմսերի իրացումից ստացված ամբողջ շահույթը հիմնականում ուղղվելու է Արցախում հայկական գորգագործության ավանդույթի վերականգնմանը, հայրենադարձության խրախուսմանը, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, ընդգրկել է համայն հայությանը ինչպես ԼՂՀ-ում և ՀՀ-ում, այնպես էլ Սփյուռքում: Ս.թ մարտի 18-ին ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում Ազգային վիճակախաղի խոշոր շահումներից մեկը` Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան հանձնվել է իր օրինական տիրոջը` ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակչուհի Գոհար Բաղդասարյանին: ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչություն