Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է ասելու Րաֆֆի Հովհաննիսյանը

Քաղաքականություն
ee0e3299088511f9005c0b15d4f37fd0

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 21-ին հանդես կգա մամուլի ասուլիսով։ Հենց այդ ժամանակ էլ կհայտարարի, թե ինչու են ապրիլի 5-ից մինչեւ 10-ը «զբաղեցնում» Ազատության հրապարակը։ «Դա կապված է Ժառանգության քաղաքական օրակարգի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական օրակարգի հետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ մոտ ժամանակահատվածում Ազատության հրապարակում հնարավոր է հանրային միջոցառում, եւ քանի որ օրենքը ըստ էության հրատապության հարցը լավ չի կարգավորում, ուստի որոշել են դիմել քաղաքապետարան։ Իրազեկումները Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել Արմեն Մարտիրոսյանը, իսկ քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ի գիտություն է ընդունել ժամը 11.00-ից մինչեւ 23.00-ն հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումը։