Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսումնասիրություններ «Մարիաննա»-ում

Հասարակություն
f37c96e61c3929c74c4adba6fe8ff1fa

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարում «Մարիանա» ընկերությունում՝ կաթնամթերքի գրամների նվազեցման եւ գները նույնը թողելու համար։ « Տուփերի փոփոխության հետ կապված ՏՄՄՊՀ-ն թեժ գծով բողոքներ ստացել»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։ «Մարիանա» ընկերությունը 500 գրամանոց մածունը դարձրել է 450 գրամ, իսկ 200 գրամանոց թթվասերը՝ 180 գրամ։ Փոխարենը նույնն է թողել գինը։Բազմաթիվ սպառողներ նշում են, որ ընկերությունը պարզապես մոլորության մեջ է գցում իրենց եւ ավելի լավ էր գինը բարձրացներ, քան գրամները պակասեցներ։ «Եթե պարզվի, որ գների չհիմնավորված բարձրացում կա, բնականաբար դա կհանդիսանա գերիշխող դիրքի չարաշահում»,- ասաց Արտակ Շաբոյանը։