Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհներին ձյուն է ու մերկասառույց

Հասարակություն
4d844f3370d65fcd49d651c0de16f79c

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 09.30–ի դրությամբ, Կոտայքի ավտոճանապարհներին տեղ - տեղ առկա է մերկասառույց: Թալինի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Լաչինի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է  թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա  տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։