Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Հարությունյանի կալանքի հարցը կքննեն վաղը

Հասարակություն
7e2230748a8d8b672d79e6d4e65eba71

Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր հետաձգեց Մոսկվայում ձերբակալված «ԿամԱզ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի խափանման միջոցի հետ կապված դատական նիստը։ Այսօր պետք է քննարկեին նրա կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հրաչյա Հարությունյանի պաշտպան Ռուբեն Մարգարյանը։ «Ամենայն հավանականությամբ, կալանքի ժամկետը կերկարաձգվի»,- ասաց պաշտպանը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը։ Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 13-ին «ԿամԱզ» մեքենան, որը վարում էր Հրաչյա Հարությունյանը, բախվել էր մարդատար ավտոբուսին, որը Պոդոլսկից շարժվում էր Կուրիլովո: Ավտովթարի հետևանքով մահացել էր 18 մարդ, տուժել՝ 40-ը։