Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ուսուցիչների ավելցուկ կա. Ա. Աշոտյան (տեսանյութ)

Քաղաքականություն
31f0f234a2fc0470df5236db21d8b332

ԱԺ ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության անդամ Հեղինե Բիշարյանն իր հարցը ուղղեց ԿԳ նախարարին՝ դպրոցներում տեղի ունեցող կրճատումների մասին։ Նախարարը հավաստիացրեց, որ ՀՀ բոլոր դպրոցներում է նկատվել համակազմի նվազեցում, բայց նաեւ վստահեցրեց, որ զանգվածային կրճատումներ չեն եղել ու չեն էլ լինի. «25 հազար մանկավարժական հաստիք կա Հայաստանում, բայց աշխատում են 40 հազարը, այսինքն` ավելցուկ կա։ Բայց կրկնում եմ նորից, մենք դեմ ենք զանգվածային կրճատումներին։ Մեխանիզմներ կմշակվեն։ Իսկ դպրոցները կարող են պահել ավել աշխատող, եթե ունեն այդ հնարավորությունը»։