Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիպել են ՀՀ և Սերբիայի արտգործնախարարները

Պաշտոնական
serbia

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցելությամբ Երևանում գտնվող Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչին։ Հանդիպման օրակարգում էին այս տարվա ընթացքում Սերբիայի Նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման, ապակենտրոնացված փոխգործակցությանն առնչվող հարցերը։ 2015 թ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Սերբիայի նախագահության համատեքստում քննարկվեցին կազմակերպության առջև ծառացած խնդիրները։ Սերբիայի արտգործնախարարը տեղեկացրեց Կոսովոյի հետ բանակցությունների ընթացքը՝ այս համատեքստում բարձր գնահատելով Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության համատեղ ջանքերը: Նախարար Մրկիչը վերահաստատեց Մինսկի խմբի համանախագահության գործունեության աջակցությունը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Հանդիպումից հետո արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Իվան Մրկիչը ստորագրեցին Հայաստանի և Սերբիայի միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը։ Ստորագրման արարողությունից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։   ԱԳՆ