Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ դեպի ոստիկանություն. Ծաղիկներ՝ ոստիկաններին

Քաղաքականություն
դեմ11

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները Ֆինանսների նախարարության մոտից երթով՝ թմբուկներով, շարժվում են դեպի ոստիկանության Կենտրոնի բաժանմունք։ Նրանք պահանջում են ազատ արձակել բերման ենթարկված իրենց ընկերներին։ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները դեմ են պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրմանը, իսկ այսօր նրանք պահանջում են Ֆինանսների նախարարից՝ հետ վերցնել իր հրահանգը գործատուներին՝ պարտադիր պահումներ անելու պահանջով։ «Դեմ եմ»-ի անդամներն իրենց ուղեկցող ոստիկաններին ( թե կին, թե տղամարդ ոտիկաններին) ծաղիկներ են բաժանում՝ ի նշան համերաշխության եւ առաջարկում են բոլոր անցորդներին՝ միանալ իրենց։