Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ»-ի բոլոր անդամները կգնան ոստիկանություն (տեսանյութ)

Քաղաքականություն
dem-em3

Ոստիկանները ուժով հրում են «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին, որոնք փակել էին Նալբանդյան փողոցը։ Նախաձեռնության անդամներից մեկը փորձեց միայնակ փակել մեքենաների ընթացքը, սակայն նրան 4 ոստիկան հեռացրին ճանապարհից։ Ներկաների խոսքերով, ոստիկանները նրա նկատմամբ ուժ կիրառեցին, ծեծեցին։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախաձեռնության անդամներին խորհուրդ տվեց մի քանի հոգով մոտենալ իրեն, եւ ինքը կփորձի նախաձեռնության անդամների հարցը լուծել։ Սակայն «Դեմ եմ»-ի անդամները պահանջում են հետ բերել իրենց ընկերներին, որոնց բերման են ենթարկել կամ իրենք բոլորը միասին կգնան ոստիկանություն։ Ոստիկանները նաեւ խոչընդոտում են լրագրողների աշխատանքը։