Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան կայցելի Սերբիայի արտգործնախարարը

Պաշտոնական
878523ccfbb89f77fe3d7ff61f4e9ef1

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստանում կգնտվի Սերբիայի Հանրապետության արտգործնախարար Իվան Մրկիչը։ Սերբիայի արտգործնախարարին կընդունի Սերժ Սարգսյանը։ Իվան Մրկիչը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ամենայն հայող կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի հետ։ Այցի շրջանակներում Սերբիայի արտգործնախարարը կմասնակցի Հայ-սերբական գործարար համաժողովին: Մարտի 10-ին տեղի կունենան Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։ Նույն օրը Սերբիայի Հանրապետության արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ԱԳՆ