A
A
Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Գաբրիել Սարգսյանի հետ
Երեւանում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Մտքի խաղի հայ երկրպագուներին ինքնին հետաքրքրում են մեր շախմատիստների մասնակցությամբ հանդիպումները: Մասնավորապես, սկզբունքային նշանակություն ունի Ռոբերտ Հովհաննիսյան – Գաբրիել Սարգսյան հակամարտությունը: Երկու գրոսմայստերները նախկինում եղել են թիմակիցներ, իսկ այսօր նրանք մրցակիցներ են: Երկուսն էլ վստահ են սկսել առաջնությունը եւ այժմ 2,5 միավորով հետապնդում են առաջատարներին: Լուրջ փորձություն է սպասում նաեւ նույնպիսի արդյունք ունեցող Հրանտ Մելքումյանին, որը սեւերով մրցելու է առաջնության ֆավորիտներից մեկի` չեխ գրոսմայստեր Դավիդ Նավարայի հետ, որը 2700 վարկանիշային միավոր ունի: