Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարիքների վերլուծություն կարվի

Պաշտոնական
64339b5e59f0dd391a999f4461cbfd3e

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` վարկավորման բաժնի ղեկավար Ֆիլիպ Սիմչակի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը Եվրոպական ներդրումային բանկի հետ արդեն ունի համագործակցության պատմություն և փորձ` մատնանշելով ՀՀ Բագրատաշեն, Գոգավան և Բավրա` հյուսիսային երեք անցակետերի արդիականացման ծրագիրը: Եվրոպական ներդրումային բանկը հանդիսանում է այս համապարփակ ծրագրի համաֆինանսավորողը: Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության զարգացման համար: Ֆիլիպ Սիմչակը նշել է, որ Եվրոպական ներդրումային բանկը ներկայումս, համաձայն ԵՆԲ 2014-2020թթ. ֆինանսական ռազմավարության, ձեռնամուխ է եղել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների ռազմավարական կարիքների վերլուծությանը և ֆինանսավորում է իրականացնելու կրթության, գիտության, առողջապահության, ենթակառուցվածքների արդիականացման, էներգետիկայի, ՓՄՁ-ների և մի շարք այլ ոլորտներում: Կողմերը պայմանավորվել են առաջիկայում քննարկել Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի համար գերակա ծրագրերի ֆինանսավորման հարցեր: ԱԱԽ